Բացել հիմնական բովանդակությունը

Ալի Ռեզայը կարող է շարունակել այնտեղ, որտեղ նա դադարել է Աֆղանստանում՝ որպես մասնագետ արդյունաբերության և արհեստի ոլորտում

Ալի Ռեզայի մեծ կիրքը էլեկտրոնիկան է: Այս ոլորտում կրկին աշխատելը նրա մեծ նպատակն էր, երբ նա 2021 թվականի հոկտեմբերին որպես փախստական եկավ Հյուսիսային Ռայն-Վեսֆալիա: Սակայն Աֆղանստանում չկա մասնագիտական ​​կրթության համակարգ, և իր գիտելիքները նա ձեռք էր բերել ոչ ֆորմալ ձևով:

Այս երիտասարդի խանդավառությունը «իր» մասնագիտության նկատմամբ վարակիչ է։ Նա արդեն տեղ էր ստացել ինտեգրման դասընթացի շրջանակներում անցկացվող լեզվի կուրսում և առանց որևէ խնդրի ավարտել այն, երբ նա 2022 թվականի մարտին եկավ Մարկի շրջանի Շալկսմյուլե համայնքային ինտեգրման կառավարման /KIM/ խորհրդատվական կենտրոնի քեյս-մենեջերի /Case Managerin/ Քիրստեն Բյուկերսի մոտ: Նրանք քննարկեցին աշխատանքի շուկա տանող ճանապարհին հաջորդող քայլերը։ Այս ամենը պարոն Ռեզայը արագ հասկացավ։ Նա իր KIM քեյս-մենեջերի /Case Managerin/ հետ պատրաստվում էր հարցազրույցների պրակտիկայի համար: Այստեղ պարզ դարձավ, որ համակրելի երիտասարդը նուրբ զգացողություն ունի։ Նա գիտեր, թե ինչպես վարվել նման խոսակցությունների ժամանակ իր հայրենիքում, ինչ հարցնել, ինչպես հետաքրքրություն առաջացնել իր նկատմամբ: Իսկ Գերմա՞նիայում: Ալի Ռեզայիի համար շատ կարևոր էր սովորել, թե ինչպես իրեն «ճիշտ» պահել նման իրավիճակում:

Դպրոցական և աշխատանքային տեղեկանքների բացակայությունը որոշ ընկերությունների համար բացառման չափանիշ է եղել, մինչդեռ մյուսներն ավելի մանրակրկիտ են դիտել պրակտիկայի և վերապատրաստման թեկնածուին. որքանո՞վ է նա հմուտ և ընկալունակ: Ինչպիսի՞ նախնական գիտելիքներ ունի նա։ Ինչպե՞ս է նա հարմարվում կազմակերպության աշխատանքին և սոցիալական փոխհարաբերություններին։

«Մենք Novelis-ում արագ նկատեցինք, թե որքան հմտորեն և վճռականորեն է նա մոտենում իր առաջադրանքներին և ուրախ ենք, որ Novelis ընկերության Ohle մասնաճյուղը ստացավ այդպիսի նվիրված և հավակնոտ երիտասարդ մասնագետ: Մենք շատ հպարտ ենք նրա դպրոցական և գործնական նվաճումներով և սպասում ենք ապագայում միասին աշխատելու», ասում է Յուլիա Պաստեռնակը Novelis-ի մարդկային ռեսուրսների բաժնից։

Պարոն Ռեզային անչափ երջանիկ է, որ 2023 թվականի օգոստոսից Սաուերլանդի Պլեթենբերգում գտնվող Novelis-ում արտադրական տեխնիկայի ոլորտում անցնում է Էլեկտրոնիկայի գծով մասնագիտացում ։ Իսկ ուսումնարա՞նը։ Ալի Ռեզայը վաղ է սովորել գերմաներեն մի բառ՝ մարտահրավեր:

Բարձրանալ էջի սկիզբ